Տուժող կողմը չի կարողանում ստանալ հարցի պատասխանը, թե ո՞վ է եղել այդ տարածքում հրամաններ տվող միակ պաշտոնյան, ու՞մ հրամաններն են դեպքից անմիջապես հետո կատարվել, ամբողջ գործողություններն ո՞վ է ղեկավարել։
Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոփոխվեց և մեղադրյալը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Ասուլիսի ընթացքում խոսեց նաև զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։ «Իմ հիասթափությունը, զայրույթը արդեն չափ ու սահման չունի։ Բայց չի նշանակում, որ էլ չենք պայքարելու․ պայքարելու ենք մինչև վերջ»,- նշեց զոհվածի հայրը։
Գործով երրորդ դատական նիստն էր այսօր։ Նախորդ նիստին որոշվել էր ապացույցների հետազոտման կարգը և ըստ այդ կարգի՝ այսօր հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները։
Այսօր ստացվել է ներկայացված միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը՝ միաժամանակ հայտնելով, որ այսօր վերը նշված գործն ուղարկվել է դատարան։
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել փակ հանդիպում զոհվածների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաստաբանի խոսքով՝ այդ հանդիպմանը ինքը չի մասնակցել, քանի որ այդպիսի պայման է դրվել ծնողների առջև։
Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցութունը։
Զոհվածների ծնողներին է մոտեցել վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը և հայտնել, որ 1 շաբաթվա ընթացքում պատասխան կտան հանդիպման մասին։ Այս մասին «Հետքին» հայտնեց զոհվածներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը։
Զոհված զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հարցերին ոչ լիարժեք պատասխաններ են տվել, իսկ առավել մանրամասն չի կարող խոսել, քանի որ նախաքննություն է ընթանում։